top of page

Արթուրին քննադատում են այն մարդիկ, որոնք նրա ամենաիսկական ընկերների համբավն ունեին․ Բաբայան

  • Nov 7, 2021
  • 1 min read

ree

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Տևական ժամանակ է հետևում եմ Արթուր Դանիելյանի ստեղծած և, հատկապես, նրա շուրջ ստեղծված իրավիճակին: Ամենևին ցանկություն չունեմ խոսելու այդ իրավիճակի բովանդակության կամ դրա պատճառների մասին:


Բայց չեմ կարող չնկատել, որ Արթուրին ամենադաժանը քննադատում, առանձնահատուկ էնտուզիազմով ու ամենօրյա ռեժիմով փորձում են վիրավորել հենց այն մարդիկ, որոնց մեծամասնությունը մինչև բոլորովին վերջերս նրա ամենանվիրյալների ու ամենաիսկական ընկերների համբավն ունեին:


Արթուրն այդ մեծամասնության քաղաքական հրամանատարն էր, հաճախ՝ «հոգևոր» առաջնորդը: Նրանց համար Արթուրի ասածը ենթակա չէր քննարկման, միայն՝ կատարման:


Փոխվե՞լ է արդյոք Արթուրը: Հավանաբար՝ այո: Իսկ մեզանից ո՞վ չի փոխվել»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page