Իշխանությունը խորապես թքած ունի 100-ավոր քաղաքացիների համար ստեղծված դժվարությունների վրա. Բաբայան
Jun 28, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրառում է արել որոշ տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների մասին։
«Արմավիրցիները փակել են միջքաղաքային ճանապարհ և, բնականաբար, մեծ դժվարություններ են ստեղծել հարյուրավոր քաղաքացիների համար: Նույն վիճակն է նաև Արարատի մարզում: Կապիտուլյանտ իշխանությունն այդ ճանապարհները բացելու համար մատը մատին չի տալիս: Իշխանությունը խորապես թքած ունի հարյուրավոր քաղաքացիների համար ստեղծված դժվարությունների վրա:
Բայց որևէ մեկը հանկարծ փորձի փակել կապիտուլյանտի ճանապարհը, օրինակ՝ Պռոշյան փողոցում կառավարական առանձնատան ճանապարհը, ոստիկանության ամբողջ զորքը 5 րոպեում կլինի տեղում և բիրտ ուժի գործադմամբ կբացի կապիտուլյանտի ճանապարհը:
Փորձե՞նք»,- գրել է նա։























Comments