top of page

Ինչպե՞ս է արձագանքում ընդդիմությունը ՀՌԱՀ նախագահի պնդմանը, թե Հ1-ն ամենաազատ հեռուստաալիքն է

  • May 29, 2021
  • 1 min read


«Ընտրությունների ընթացքում լրագրողների աշխատանքը կաշկանդված է լինելու»,- MediaHub.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։


Նա հիշեցրեց, որ ԱԺ-ն, «Քրեական օրենսգրքի» վերջին փոփոխություններով այնպիսի կարգավորումներ է կատարել, որոնց համաձայն, կարող են քրեական գործեր հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնք կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանությունների քաղաքականությանն ու գործունեությանը։ «Նրանք ուղղակի ամրագրեցին, որ ով քարոզչության ընթացքում «կխոչընդոտի» քարոզարշավին, պատասխանատվության կենթարկվի»,- ասաց նա։


Այնուամենայնիվ, Արսեն Բաբայանը նշեց, որ այս իշխանությունը որևէ կերպ չի վերարտադրվելու, քանի որ ընդդիմությունը հնարավորության սահմանում պայքարելու է դրա դեմ։ Նա նաև կարծիք հայտնեց, որ նախընտրական շրջանում հատկապես բարդանալու է անկախ լրատվամիջոցների աշխատանքը։ Իսկ, օրինակ՝ «Հանրային» հեռուստաընկերությունը, որը Նիկոլ Փաշինյանին անցանկալի հարցեր չի տա, ավելի հանգիստ ու անկաշկանդ կաշխատի։


Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին 3 տարիներին «Հանրային» հեռուստատեսությունն այսօր ամենաազատ, ամենաբազմազան հեռուստաընկերությունն է: Նրա խոսքով, որևէ այլ հեռուստաընկերություն՝ ընդդիմադիր լինի, թե անկախ, գործիչների, թեմաների այդպիսի լայն սպեկտոր չի տալիս:

Aa

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page