top of page

150 մլն դոլարի պարգևավճար է տրվել, իսկ բանակը վերազինելու համար 90 մլն չի ծախսվել․ Արսեն Բաբայան

  • Jun 2, 2021
  • 1 min read

ree

Եթե Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ բանակը 30 տարի թալանել են, ապա նա մեր թշնամին է, քանի որ իմանալով՝ բանակը ի վիճակի չէ հաղթել պատերազմը, խաբել ու այսքան մարդու սպանել է։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսում» ասել է «Պատիվ ունեմ» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանը։


«Ես չեմ կարող հավաստիացնել, որ 30 տարում բանակն անընդմեջ վերազինվել է, բայց չեմ էլ կարող ասել, որ ԱԹՍ ձեռք բերելը լավագույն ձևն էր բանակը վերազինելու։ Ես երբեք չեմ կարծել, որ մեզ ԱԹՍ պետք է, քանի որ չեմ մտածել, որ ՀՀ-ն հարձակողական գործողությունների կարիք ունի։ Ես միշտ համարել եմ, որ մեզ պետք է ռադիոէլեկտրոնային պայքար և ՀՕՊ։ Մենք երկուսն էլ չունեինք»,- նշել է նա։


Ըստ Արսեն Բաբայանի՝ ռուսական արտադրության վեցական «Պանցիր» և «Կրասուխա» համակարգերով հնարավոր կլիներ փակել ամբողջ տարածքը։


«Այդ համակարգերը ձեռք բերելու համար անհրաժեշտ կլիներ 90-100 միլիոն դոլար, մինչդեռ 150-200 միլիոն դոլարի պարգևավճարներ ենք ունեցել»,- նկատել է նա։


Հարցին, թե բացառո՞ւմ է, որ նախկինների օրոք բանակում կոռուպցիա է եղել, պատգամավորի թեկնածուն պատասխանեց, որ չի կարող բացառել, թե նախկինում կոռուպցիա եղել է, բայց չի կարող նաև բացառել, որ հիմա էլ բանակում կոռուպցիա չկա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page