Վահե Ղազարյանն անմիջապես պետք է հրաժարական ներկայացնի. Արսեն Բաբայանը՝ ոստիկանների արարքի մասին
Oct 14, 2021
1 min read

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատաախանատվության (մտքներովդ չանցնի ծառայողական քննությամբ բավարարվել), ոստիկանապետ Վահե Ղազարյանն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի և ազատվի պաշտոնից: Սրանց բոլոր անմիջական ղեկավարները պետք է հեռացվեն ոստիկանությունից:
Այս իշխանությանը հեռացնելուց հետո Ոստիկանության բարձրաստիճանից մինչև կրտսեր կազմում ծառայողների 100 տոկոսին անմիջապես պետք է ազատել ու 0-ից ձևավորել նոր ոստիկանություն»:























Comments