Իշխանությունը դեռ պետք է ավարտի այն, ինչ սկսել է անել մայիսի 12-ից․ Արսեն Թորոսյան
Jun 4, 2021
1 min read

Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են, մոսկովյան բանակցություններն էլ բավականին արդյունավետ են անցել։ Այդ մասին այսօր Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ բանակցությունները կընթանան այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը հասնի ցանկալի արդյունքի։
«Ադրբեջանական զինված միավորումները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերների հետ համագործակցության և մեր զինուժի աշխատանքների արդյունքում»,- նշեց նա։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ ադրբեջանական զորքերը օր առաջ դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։























Comments