top of page

Թորոսյանը դիսկոմֆորտի մեջ է. «Հրապարակ»

  • Oct 12, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«ԱԺ-ում պասիվ վիճակում հայտնված առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում Նիկոլ Փաշինյանը շարքային պատգամավոր դարձրեց, ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ է և ուզում է օր առաջ գլուխը պրծացնել խորհրդարանից՝ գործադիր տեղափոխվելով։


Վերջին օրերին, օգտվելով վարչապետի՝ առողջապահության նախարարին ուղղված դիտողությունից, սկսել է նրա դեմ աշխատել: Այս օրերին համացանցում գրոհ է սկսվել նախարարի դեմ` ինչպես ֆեյքերի, այնպես էլ լուրերի տեսքով, թե Փաշինյանն ուզում է ազատվել Ավանեսյանից ու Թորոսյանին վերադարձնել։


Այս մտադրությունների մասին մատնում է նաեւ Ֆեյսբուքում Թորոսյանի ակտիվությունը` 2 օր առաջ նա այցելել էր Գյումրու ԲԿ եւ լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ԲԿ ղեկավարությունն ուղեկցում իրեն»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page