Արսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որ միաժամանակ նաև ՀՀ փաստացի առողջապահության նախարար է, արդեն նախարարի նոր թեկնածու ունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը նոր ծրագիր է կազմել. նա իր ընկերոջ կնոջը՝ նախարարի ներկայիս ժ/պ Անահիտ Ավանեսյանին նպատակ ունի գործուղել խորհրդարան:
Ըստ Թորոսյանի ծրագրի՝ Ավանեսյանը խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից եւ իր մարդը կունենա այդ հանձնաժողովում:
Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա Թորոսյանն արդեն նախարարի նոր թեկնածու ունի՝ իր տեղակալ Սարգիս Թորոսյանը: Վերջինս 2019թ. ապրիլի 10-ից է զբաղեցնում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը»:























Comments