top of page

Արսեն Թորոսյանը դադարեցնում է իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները

Jul 1, 2021
1 min read

Վարչապետի աշխատակազմի՝ արդեն նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հաջղություն է մաղթում իրեն փոխարինող Արայիկ Հարությունյանին։


Նա, մասնավորապես, գրել է․


«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվանից դադարեցնում եմ իրականացնել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մեր երկրի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինձ վստահելու համար:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ողջ անձնակազմին՝ այս ծանր ամիսներին իրենց կատարած տքնաջան և անտրտունջ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ նաև կառավարության մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ:

Սիրով,

Արսեն Թորոսյան»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page