Ադրբեջանական ամենամեծ խմբավորումը դեռևս մնում է Սև լճի հատվածում․ Արսեն Թորոսյան
- May 20, 2021
- 1 min read

Ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում և հատկապես ամենամեծ խմբավորումը Սև լճի հատվածում դեռևս մնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ այս հանգամանքը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել և դառնալ սակարկելի առարկա բանակցությունների համատեքստում։
«Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի ստորաբաժանումները «ձեռքերը ծալած նստած» չեն։ Մարտական աշխատանքներ են տեղում տարվում՝ իրավիճակով պայմանավորված։ Այլ տեղեկություն չեմ կարող հայտնել՝ հաշվի առնելով հարցի նրբությունը»,-նշեց նա՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ է այն տեղեկավությունը, ըստ որի՝ ադրբեջանական ուժերը շրջափակման մեջ են գտնվում։
Թորոսյանը հավելեց, որ Հայաստանի խնդիրը ադրբեջանական ուժերի ներթափանցումը խաղաղ ճանապարհով լուծելն է, որպեսզի նոր էսկալացիա չլինի ՀՀ տարածքում։


























Comments