top of page

Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կալանավորվեց

  • Sep 14, 2021
  • 1 min read


Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը․ փոխգնդապետ Արսեն Ղազարյանը կալանավորվեց։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ այս սցենարն իր համար կանխատեսելի էր։


Ավելի վաղ հայտնել ենք, որ փոխգնդապետ Արսեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի Մեծ Թաղեր և Խծաբերդ հատվածները թշնամուն հանձնելու և մի քանի տասնյակ զինվորականների գերի ընկնելու մեջ։


Չնայած այն բանին, որ մի քանի գերեվարված տղաներ իրենց հարցաքննության մեջ նշել են, որ փոխգնդապետը մեղավոր չէ, իսկ ինչպես փաստաբանն է պնդում, որևէ հիմք չկա նրան մեղադրելու, Ղազարյանը կալանավորվել է։


«Որոշման մեջ որևէ հիմնավորում նշված չէ, ասեմ ավելին, Արսեն Ղազարյանը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում ստանում է ստացիոնար բուժում և վաղը պետք է տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Վահան Հովհաննիսյանն ու հավելեց, որ վաղը բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան։


Ըստ Հովհաննիսյանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանը քննիչի միջնորդությունը բավարարել է «պետպատվերի» շրջանակներում։


«Դա պարզ էր դատավորի և՛ հարցերից, և՛ կողնորոշումից»,- ասաց Հովհաննիսյանը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page