top of page

Արշակ Կարապետյանն ընդունել է բանակցությունների համար ՀՀ ժամանած ՌԴ ՊՆ ռազմական մասնագետներին

Sep 3, 2021
1 min read


Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով:


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page