top of page

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է զորամասեր (լուսանկարներ)

Sep 1, 2021
1 min read


ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 31-ին աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասերում։


«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարական, մասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։


Նա ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին՝ հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ պահել դրանք»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:


Աշխատանքային շրջայցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ, շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել՝ վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված՝ նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page