Արշակ Կարապետյանը դեմ է եղել ՊՆ ներկա ու նախկին բարձրաստիճաններին կալանավորելուն. «Հրապարակ»
- Oct 5, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյանը դեմ է եղել նման համաշխարհային աղմուկ բարձրացնելուն ևՊՆ ներկա ու նախկին բարձրաստիճաններին կալանավորելուն:
Գործի շրջանակներում շոշափվում են նաև ԱԱԾ մաքսանենգության, հետախուզության աշխատակիցների անուններ: Հարցը դրված է եղել` կա՛մ-կա՛մ: Կա՛մ ԱԱԾ-ականները պետք է պատժվեին նման բացթողումների համար, որին հնարավոր է նաեւ մասնակից են եղել, կա՛մ՝ ՊՆ պաշտոնյաները, Աբազյանն ավելի ուժեղ է գտնվել»:


























Comments