top of page

ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը․ հայտնի են արդյունքները

Jun 26, 2021
1 min read


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ավարտվել են հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 83 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 33 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ 17-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:


Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)․

«Արդար Հայաստան» կուսակցություն -9

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0

«ՔՊ» կուսակցություն +654

«Զարթոնք» կուսակցություն -3

«Ազատություն» կուսակցություն 0

«Պատիվ ունեմ» դաշինք +3

«Միասնական հայրնեիք» կուսակցություն +1

«ՀԱՊ» կուսակցություն 0

ԼՀԿ -2

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն -1


«Հանրապետություն» կուսակցություն +1

«Հայոց հայրենիք» կուսակցություն +2

«Ազատ հայրենիք» դաշինք -12

ԲՀԿ +25

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն -1

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +3

«ՔՈ» կուսակցություն -2

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք +50

«Ազգային օրակարգ» կուսակցություն-2

«Վերելք» կուսակցություն -21

Ազատական կուսակցություն-2

«Հայաստանի եվրոպական» կուսակցություն -1

«Հայաստան» դաշինք +742

«Ինքնիշխան» կուսակցություն +52

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page