top of page

Արտակ Բեգլարյանը ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին

  • Aug 17, 2021
  • 1 min read


Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Քննարկվել են Արցախի գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Պետական նախարարը կարևորել է Արցախի գիտակրթական ոլորտում նոր ձևաչափերի ու հնարավորությունների գործարկումը, գիտելիքի տարածման և ուսումնառության որակի շարունակական բարելավումը, ինչը մեծապես հնարավոր կդառնա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցության շնորհիվ: Արտակ Բեգլարյանը երախտագիտություն է հայտնել հյուրին՝ Արցախի գիտական կենտրոնի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:


ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը իր պատրաստակամությունն է հայտնել ապագայում ևս իր նպաստը բերելու Արցախի գիտական կյանքի զարգացմանը՝ շարունակաբար Արցախի գիտական կենտրոնի հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:

Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page