top of page

Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Nov 12, 2021
1 min read


Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակման նպատակով զինվորական պատվիրակությունների փոխայցելությունները, ռազմակրթական, մասնագիտական և համատեղ զորավարժությունների անցկացումը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page