top of page

Հիմնական գանգատներն արդեն լրացրել ենք սպանության փաստերով. Արտակ Զեյնալյան. Հրապարակ

May 4, 2021
2 min read

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը  հայտարարել էին , որ ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Հրապարակվել էին նաև սպանված հայերի անունները, որոնցից 4-ը կանայք են։


«Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - նշվում էր հայտարարության մեջ:


Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար (2018-19) Արտակ Զեյնալյանի հետ։


- Պարո՛ն Զեյնալյան, ձեր տվյալներով՝ սպանված հայ գերիները նոյեմբերյան հայտարարությունից հետո գերեվարվածնե՞րն են եղել, թե՞ պատերազմի ընթացքում գերեվարվածները։


- Խոսքը պատերազմի ընթացքում գերեվարվածների մասին է։ Գերակշռող մեծամասնության գերեվարման փաստն Ադրբեջանը ճանաչած չի եղել, այսինքն՝ կենտրոնական իշխանությունները չեն հաստատել։   


- Իսկ այս մասով ՄԻԵԴ-ից արձագանք եղե՞լ է արդեն։


- Գրեթե բոլորի վերաբերյալ Եվրոպական դատարանում կա հրատապ միջոց կիրառելու որոշում։ Եվ մենք հիմնական գանգատներն արդեն լրացրել ենք սպանության փաստերով։


- Մոտ 1,5 ամիս առաջ Եվրոպայի խորհուրդն էլ էր արդեն արձագանքել, միջանկյալ որոշում կար ընդունված գերիների մասով։ Այս ամենն ազդեցությունն կունենա՞ այս գործերի վրա, որ արդեն սպանության դեպքեր են արձանագրվել։


- Իհարկե։ Դրանք արտադատական, քաղաքական ազդեցության միջոցներն են։


- Իսկ մահացածների հարազատներն ի՞նչ պահանջներ են ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների դեմ։


- Եվրոպական դատարանի գանգատին բնորոշ պահանջ է՝ ճանաչել իրավունքի խախտման փաստը։


- Իսկ փոխհատուցում պահանջե՞լ են։


- Այս փուլում դեռևս ոչ։ Երբ կավարտվի նամակագրության, այսպես ասած՝ բանավեճի առաջին փուլը։ Դրանից հետո Եվրոպական դատարանը կպահանջի, որպեսզի ներկայացնենք արդարացի փոխհատուցման մեր դիրքորոշումը։


- 121 գերիի մասով, որ դիմել էիք ՄԻԵԴ, 121-ն էլ կարողացե՞լ են խոսել խոսել իրենց ազգականների հետ։


- Ոչ, ոչ։ 121-ի մի մասի վերաբերյալ է, որ Ադրբեջանը հավաստում է տվել։ Նրանցից մի մասի վերաբերյալ հավաստում չի տվել։ Նրանցից մի մասին հնարավորություն տրվել է իրացնել ընտանիքի անդամներին զանգահարելու իրենց իրավունքը։ Ի դեպ, ընտանիքի անդամներին զանգահարելու իրավունքը (մեր գերիների հանգամանքով պայմանավորված) մենք ենք ներմուծել եվրոպական իրավունք։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page