top of page

Ինքնասպանության փորձ Արագածոտնի մարզում. երիտասարդն ասել է, որ ուզում է միանալ իր զոհված ընկերներին

  • Jan 16, 2022
  • 1 min read


Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 12: 45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել:


Ի վերջո, դասակի հրամանատարին հաջողվել է համոզել և քաղաքացուն ոստիկանների հետ կարողացել են հետ բերել վտանգավոր եզրագծից:


Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:


Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page