top of page

Արտակարգ դեպք՝ Երևանում. տրակտորը շրջվել է ու փլուզել հսկայական քարե պարիսպը

Oct 22, 2021
1 min read


Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, տրակտորը շրջվել է և փլուզել պատը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 50/1 հասցեում գտնվող «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում «GՏB» մակնիշի տրակտորը, որը վարել է Ռաֆիկ Խաչատրյանը, աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է, ապա բախվել քարե պարսպին, ինչի հետևանքով մոտ 25 քմ քարե պարսպի հատվածը փլուզվել է։

Վարորդին առաջինը օգնության են հասել «Էսթեռ ֆուդ» ընկերության աշխատակիցները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page