top of page

Արտակարգ դեպք է տեղի ունեցել. ավտոքարշակի վրայից Նիվան առաջ է ընթացել

  • Dec 25, 2021
  • 1 min read

Արտակարգ դեպք է տեղի ունեցել դեկտեմբերի 25-ին Կոտայքի մարզում։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ժամը 07։00-ից 07։30-ն ընկած ժամանակահատվածում ավտոքարշակի վրայից ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան իջեցնելիս Նիվայի մեջ գտնվող վարորդը պատահաբար գազի սեղմակը սեղմել է և ավտոմեքենան քարշակի վրայից առաջ է ընթացել և բախվել ծառին։ Տուժածներ չկան։


Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է՝ դեպքը տեղի է ունեցել Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում։ Դեպքի վայր են ժամանել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժիշկների կարիքը չի զգացվել։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանի ու Արամայիս Պապիկյանի գլխավորությամբ։


Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել են անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մհեր Մովսիսյանն ու համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հարություն Արսենյանը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page