top of page

Նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում․ Արտակ Աղբալյան

Jun 24, 2021
1 min read



Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել։ Չէի ներկայացրել, որովհետև կարևորում էի գործընկերներիս և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումը։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։


« Ես այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացնում, որովհետև հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին ու ի տարբերություն շատերի՝ կառչած չեմ այդ պաշտոնից: Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ հայրենիք»,- նշել է նա։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page