Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար
- Jun 1, 2021
- 1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պետնախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Արցախի կառավարությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն` ֆինանսների նախարարի պաշտոնն առանձնացվել է պետական նախարարի պաշտոնից։
Արտակ Բեգլարյանը կհամակարգի հումանիտար ոլորտի չորս նախարարությունների աշխատանքը` արդարադատության, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտները։
Մինչ այդ Բեգլարյանը զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:


























Comments