top of page

Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ կտեղակայվեն․ Արտակ Դավթյան

Jun 22, 2021
1 min read


ԳՇ պետ Արտակ Դավթյանը նշում է, որ Գեղարքունիքի մարզում հայ- ադրբեջանական սահմանին ռուսական զորքի տեղակայման ուղղությամբ գործընթացներն ընթանում են, իսկ վերջնական որոշում լինելու դեպքում գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկություն կտրամադրվի։


Դիտարկմանը՝ արդեն ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, Դավթյանը նշեց․


«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»:


Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց, որ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ- ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա կկարգավորվի համապատասխան գործողություններով:


ԳՇ պետը նշեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածում չի փոփոխվել, միջադեպեր այս պահին չկան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page