top of page

ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող. ԳՇ պետ

Jun 22, 2021
1 min read

ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադբերջանցի զինծառայող։

Աս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:


«Ընդհանուր թիվը մնացել է նույնը։ Ամենօրյա գործունեության ընթացքում՝ 10-20-ով ավելի կամ պակաս լինելը առօրյա խնդիրներ են, ընթացքում իրականացվում են հերթափոխ կամ ապահովման այլ հարցեր»,- նշեց Դավթյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում ադրբեջնացի զինծառայողների թիվը մնացել է անփոփոխ։

Խոսելով՝ սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցող միջադեպերի մասին, ԳՇ պետն ասաց, որ դրանք պակասել են։


«Նախկինում այն քանակությամբ, որ տեղի էին ունենում, այս պահի դրությամբ չկան։ Դա պայմանավորված է բանակցային գործընթացով, որն ակտիվ ընթացքի մեջ է։ Այդ պրոցեսին չվնասելու համար շատ բան չի ասվում, վերջնական արդյունքները տեսանելի կլինեն այն տարբերակով, որը մենք կներկայացնենք»,- նշեց Դավթյանը։


Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ տարածքում գտնվելու մասին հայտարարվել էր դեռևս մայիս ամսին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page