top of page

Արտակ Դավթյանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը

  • Aug 22, 2021
  • 1 min read

Հայաստանի Զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշումը կկայացվի դիվանագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա:


Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում, այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։


«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան:


Ինչ վերաբերում է նրանց` մեր տարածքը լքելուն, ապա բազմիցս հայտարարվել է, որ ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում։


Այդ աշխատանքի հիման վրա որոշում կկայացվի զինված ուժերի մասով։ Աշխատանքներն ընթանում են, մենք հույս ունենք, որ հարցը կլուծվի», - ասել է Դավթյանը։



Opmerkingen


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page