Ես նման տեղեկություն չունեմ. Արտակ Դավթյանը՝ Սամվել Բաբայանի՝ նախարար նշանակվելու մասին
Jun 22, 2021
1 min read

Ես նման տեղեկատվություն չունեմ, և դա դուրս է գլխավոր շտաբի պետի իրավասություններից, որևէ մեկնաբանություն չունեմ: Այդ մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարող է նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ընտրություններից հետո ինքը ևս դուրս գա պաշտոնից, Արտակ Դավթյանը պատասխանեց.
«Ես ծառայում եմ մինչև համապատասխան որոշում կայացնելը: Խոսակցություններին՝ իմ զորացրման, տեղափոխման կամ դուրս գալու վերաբերյալ ես չեմ տիրապետում, կլինի, դուք անպայման կիմանաք»:























Comments