Ազգակործան պատուհասի լկտիությունը չափ ու սահման չունի. ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
- Jun 5, 2021
- 1 min read

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Աբովյան քաղաքում խոսելով Արցախի հարցի կարգավորումից՝ կապիտուլյանտը կրկին լկտիաբար ստում էր, փորձում էր հիմարացնել հասարակությանը՝ աղավաղելով նախորդ տարիների բանակցությունները։
Միտումնավոր ձախողման տարված բակակցություններով, կապիտուլյանտ Նիկոլը հայ ժողովրդի գլխին պայթեցրեց արյունալի պատերազմը։ Ազգակործան պատուհասի լկտիությունը չափ ու սահման չունի։
Նիկոլը «էշի տեղ դնելով» աբովյանցիներին, ասում է, որ. «...2016-ի հունվարին համանախագահները Հայաստանին ներկայացնում են առաջարկ, իրականում պահանջ, որ Հայաստանը հրաժարվի ԼՂ միջանկյալ կարգավիճակից։ Սա նշանակում է, որ վերջնականորեն հրաժարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու որեւէ հեռանկարից»։
Հատուկ աբովյանցիների և մեր ժողովրդի համար մեկ անգամ ևս արձանագրենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, բանակցությունները ներառում էին հետևյալ կարևոր հարցերը։ Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին։ Նախատեսվում էր նաև Արցախում ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս։
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի դուրս տված հիմարությունները հերքել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ մասնավորապես ՌԴ ներկայացուցիչ, դեսպան Ի. Պոպովը։
Հուսով եմ, որ Աբովյանում Նիկոլի դուրս տվածը կհերքեն նաև ՀՀ նախկին արտգործնախարարներ Զ. Մնացականյանը և Ա.Այվազյանը։ Երկուսն էլ հրաժարական են տվել նիկոլի՝ ակնհայտ դավաճանական ու հակահայկական քաղաքականության պատճառով»։


























Comments