top of page

Հայաստանն այլևս անվտանգություն պարտադրող և տարածաշրջանում դեր ունեցող պետություն չէ․ Զաքարյան

  • Sep 6, 2021
  • 1 min read

ree

Այն դերը, որն ուներ ՀՀ-ն 1994 թվականի մայիսի 12-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, այժմ խլված է Հայաստանի ձեռքից։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանն այլևս անվտանգություն պարտադրող և տարածաշրջանային հարցերում դեր ունեցող պետություն չէ։


«Մենք շուտով ականատես ենք լինելու ՀՀ-ի կազմաքանդմանը և հայ ժողովրդի բարոյալքմանը»,- կարծիք հայտնեց նա։


Ըստ Արտակ Զաքարյանի՝ հիմա ընդդիմությունը պետք է միասնական գործի, որ ապաքինի հասարակությունը։


«Եթե դա չլինի, ապա հետո էլ կարևոր չի լինի, թե ով է Հայաստանը կառավարելու։ Այս պահին ՀՀ-ի համար թիվ մեկ անհրաժեշտությունը Արցախյան հարցով իր ինքնուրույնությունը վերագտնելն է»,- նշեց Արտակ Զաքարյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page