Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
Sep 19, 2021
1 min read

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.
«Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել։ Շուտուվ կլսենք, որ փրկագին են ուզում։
Մի քանի ամիս առաջ, այս մասին հրապարակային խոսում էի և կային որոշ անուղղելի հիմարներ, որոնք պնդում էին, որ թուրքն այդպիսի բան չի անի։ Այնինչ՝ սա դեռ սկիզբն է։
Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը։
Նիկոլը՝ ինչպես Արցախը հանձնելու, այնպես էլ Սյունիքը հանձնելու հարցում ամբողջովին ծառայում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Արդեն ոչ թե թաքնահարույց, այլ՝ բացահայտ»։























Comments