Քաղաքական գործընթացները թույլ չեն տալիս, որ պաշտպանական համակարգը ձևավորվի․ Արտակ Զաքարյան
- Sep 27, 2021
- 1 min read

Թեև պատերազմի թեժ փուլն անցել է, բայց և այնպես, մենք գտնվում ենք սառը պատերազմական վիճակում, և ցավոք, ՀՀ-ն, իր իշխանությունների պատճառով, ադեկվատ պատասխան չի կարողանում տալ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ամփոփելով Արցախյան 44-օրյա պատերազմի մեկ տարին։
Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ կերպ չի կարողանում վերագտնել իր անվտանգային կարևոր խնդիրները, և դրա հիմնական պատճառը ՀՀ «ապիկար» իշխանություններն են։ «Քաղաքական գործընթացները թույլ չեն տալիս, որ պաշտպանական համակարգը ձևավորվի։ Քանի դեռ այս կապիտուլյանտ իշխանությունները ամբողջությամբ խառնել են տարածաշրջանի քաղաքական և ռազմական հավասարակշռությունը, և մեր թշնամի պետություններն օգտվում են այդ ամենից, բնականաբար, հնարավոր չէ խոսել Հայաստանի պաշտպանական համակարգի վերականգնման մասին»,- նշեց նա։
Ըստ Արտակ Զաքարյանի երեք ամիս ժամանակը բավարար էր, որ քաղաքական և ռազմական առումով մենք անվտանգության նվազագույն էլեմենտներ ունենայինք, որ ՀՀ քաղաքացիներն իրենց երկրում չգերեվարվեին, ԶՈւ անձնակազմը հստակ իմանար այն բնագծերը, որ պիտի պաշտպանի։
Մանրամասները՝ հարցազրույցում։
Comments