Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ
- May 11, 2021
- 1 min read

Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 7-ին Արևելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելական սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և պաղեստինցիների միջև, երբ Իսրայելի ուժայինները փորձել են ի կատար ածել իսրայելական դատարանի որոշումը և վտարել որոշ պաղեստինյան ընտանիքների:


























Comments