top of page

Արտառոց դեպք Երևանում. ընտանեկան գերեզմանը հայտնաբերվել է ոչնչացված և անարգված

Jan 22, 2022
1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 55-ամյա Սարգիս Մովսեսյանի դիմումի փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հայտնել է, որ 2021 թվականի մայիսից մինչև այս տարվա հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, «Հին Քանաքեռ» գերեզմանատանը քանդել, ոչնչացրել և անարգել են իր նախնիների՝ Մորիկ Մովսեսյանի (մահացել է 1928թ.), Շուշանիկ Մովսեսյանի (մահացել է 1918թ.) և Սրապիոն Մովսեսյանի (մահացել է 1918թ.) շիրմաքարերը և ընտանեկան գերեզմանտեղում իրականացրել նոր հուղարկավորություն:


Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Ս. Մովսեսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նոր-Նորքի դեպարտամենտում՝ որպես ճարտարագետ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page