top of page

Արտաշատի քաղաքապետը աշխատանքից ազատման դիմում է գրել․ հայտնի է պատճառը

Oct 1, 2021
1 min read


Կարեն Բենիամինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում: Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր՝ մեր սիրելի համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես շարունակելու եմ ողջ ներուժը ծառայեցնել մեր բոլորի սիրելի Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը»:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page