top of page

Եղբորս մահվան յոթին զգուշացրին՝ ազատեմ սենյակը, ինձ պարտադրում են հեռանալ․ Արտավազդ Սահակյան

Jul 3, 2021
1 min read



Հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ ինքն աշխատանքից չի հեռացվել, նման պահանջ չի եղել։


«Այս տարածքը լքել և այլ վայր տեղափոխվել պահանջել է միայն ռեկտորը՝ սկսած 2017 թվականից։ Ես ընդդիմացել եմ, քանի որ իր ռեկտոր նշանակվելուց առաջ իմ, բժիշկների և անձնական կապերի շնորհիվ վերանորոգել ենք այս տարածքը։ Երկու հարկ կապիտալ վերանորոգվել է, բոլոր ծախսերն արել ենք ես և բժիշկները։ ԵՊԲՀ-ն ոչ մի հարցում մեզ չի օգնել՝ բացառությամբ նախկին ռեկտոր Գոհար Քալյանը»,- ասաց Արտավազդ Սահակյանը։


Նրա խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ անգամ իր առջև դրվել է տեղափոխվելու պահանջ, բայց բժիշկը միշտ փորձել է կոնսեսուսի գալ և ապահովել իր ղեկավարության ներքո աշխտող մարդկանց անվտանգությունն ու աշխատունակությունը։


«Պատերազմի ավարտից հետո ինձ այցելեց ռեկտորի ներկայացուցիչը՝ պահանջելով ազատել բաժանմունքը։ Զգուշացրել էի, որ մոտ 1000-2000 հիվանդ կա, որոնք որակյալ օգնության կարիք ունեն և դեռ բուժվում են մեր բաժանմունքում, չեմ կարող ազատել։ Դրանից հետո ասացին, իբր, այստեղ պետք է վերանորոգեն, որից հետո նոր միկրովիրաբուժության բաժանմունք կստեղծվի։ Պատկերացրեք՝ ես բժշկական համալսարանի ստորաբաժանման ղեկավար եմ, ամբիոնի վարիչ և բացարձակապես մտադրություն չունեմ որևէ այլ մասնավոր կամ հասարակական հիմնարկ տեղափոխվելու։ Եղբորս մահվան յոթին զգուշացրին՝ ազատեմ սենյակը»,- ներկայացրեց նա։


Սահակյանը հավելեց, որ 66 աշխատող ունեն, իսկ իրեն Միքայելյանում 2 սենյակ են առաջարկել, չի կարող աշխատակիցներին տեղավորել։


«Ես հակված չեմ պահանջել այն հսկայական ծախսերը, որը ես ու ընկերներս ենք արել, ես դա նվիրել եմ մեր հարազատ համալսարանին և, որպեսզի մեր հիվանդներն ու վիրավորները բարեկեցիկ պայմաններում լինեն։ Ո՞վ է իրենց իրավունք տվել խաղալ ամենահզոր կենտրոններից մեկի ճակատագրի հետ»,- ասաց նա։


Արտավազդ Սահակյանը շեշտեց՝ իրենք արարել են, ստեղծել են, իսկ այս դեպքում քանդելու քաղաքականություն է ստացվում։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page