Մեզնից ծածուկ, մեր թիկունքում գործարք է եղել՝ առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը․ Արտավազդ Սահակյան
- Jul 5, 2021
- 1 min read

Զինվորի տանը տարածք չկա պլաստիկ վիրաբուժության ու միկրովիրաբուժության ամբիոնի, ինչպես նաև բժիշկների, կլինիկական արդինոտորների գործունեության համար։ Ֆեյսբուքյան տեսաուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Նա անդրադարձել է Զինվորի Տան տնօրեն Հայկուհի Մինասյանի՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին ուղղված դիմումին, որով խնդրում է Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության ամբիոնը ժամանակավոր տեղափոխել այլ հատված, առկա տարածքը հիմնանորոգել, վերազինել, ապա կրկին նույն նշանակությամբ, նույն անձնակազմով գործարկել։ Հայկուհի Մինասյանը նշել է, որ ինքն այդ մասին զրուցել է նաև վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ, առաջարկել ժամանակավոր զբաղեցնել Զինվորի Տան լավագույն կահավորված սենյակները, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանի անվան գրադարանի տարածքը:
Արտավազդ Սահակյանը, սակայն, պնդում է հակառակը։
«Դա կատարվել է մեր թիկունքում, ռեկտորի համաձայնությամբ ու հովանավորչությամբ։ Մեզնից ծածուկ գործարք է կատարվել՝ առանց հաշվի առնելու ամբիոնի շահերը»,- ասել է միկրովիրաբույժը։
Արտավազդ Սահակյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ խնդրելով վերանայել որոշումը։
Մանրամասները՝ ներկայացվող տեսանյութում։


























Comments