top of page

Խստիվ դատապարտելի են արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը. Արցախի ՄԻՊ

Jun 17, 2021
1 min read


Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են հայաստանյան նախընտրական քարոզչության շրջանակներում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները, մանավանդ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՄԻՊ-ը։

« «Գնացեք ձեր Ղարաբաղը», «ղարաբաղցին չկռվեց», «երբ կպրծնենք ղարաբաղցիներից» «թուրք ղարաբաղցի» և նմանատիպ այլ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման անընդունելի փորձեր։ Դատապարտելի է, որ ազգը պառակտող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող հայտարություններ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում են քաղաքական ուժերին սատարող իրական կամ կեղծ օգտատերերի կողմից։

Առավել դատապարտելի է, երբ նման անպատասխանատու հայտարարություններ հնչում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած քաղաքական գործչի կողմից՝ չգիտակցելով, կամ գուցե գիտակցելով իր խոսքի հանրայնությունն ու դրա թողած հետևանքները հանրության՝ այս պարագայում Արցախի հայության առանց այն էլ խոցելի հոգեբանական իրավիճակի վրա։

Արցախցին ոչ միայն կռվեց այս պատերազմում, այլև այսօր էլ ամեն օր պատասխանատվությամբ կատարում է Արցախը հայկական պահելու ծանր և արժանապատիվ առաքելությունը։ Ազատագրական պայքարի 30 տարվա ճանապարհին ողջ հայության հետ միասին, արցախցին ամեն օր երազել է մայր հայրենիքին միանալու մասին՝ իր մաշկի վրա տանելով պատերազմի մշտական վտանգի, միջազգային հանրությունից մեկուսացման ու անտեսման ծանր պայմանները ամենանվիրական գաղափարի՝ հայ մնալու համար։

Միանում եմ գործընկերոջս` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքն ու հայհոյանքը դադարեցնելու բազմաթիվ կոչերին և խստիվ պահանջում զերծ մնալ արցախահայության արժանապատվությունը վիրավորելու, արցախցիների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և պիտակավորելու դատապարտելի վարքագծից»»,- նշված է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page