top of page

Արտենիի ոռոգման ջրի հարցը լուծվեց

  • May 17, 2021
  • 1 min read



ree

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արագածոտնի մարզի Արտենի համայնքի բնակիչները փակել էին Գյումրի–Երեւան մայրուղին։


MediaHub.am-ի թղթակցի հետ զրույցում Արտենի համայնքի վարչական ղեկավար Վաչիկ Գաբրիելյանը հայտնեց, որ ճանապարհն արդեն բաց է․ «Ճանապարհը փակ է եղել մի 10-15 րոպե։ Խնդիրը կապված է ոռոգման ջրի հետ։ Ախուրյանի ջրամբարից, 3 օրով փակել են։ Զանգեցինք խնդրեցինք, վաղը չէ մյուս օրը գիշերը կբացեն, մի 4 ժամից ջուրը կհասնի տեղ, ժողովուրդը կսկսի ոռոգումն իրականացնել»։


Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ջուր չտրամադրելը՝ Գաբրիելյանը պատասխանեց․ «Ասել են ջրամբարից ջուրը քիչ է, դրա համար փակել են։ Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը Ջրային կոմիտեի աշխատակիցների հետ բանակցել է, ներկայացրել է վիճակը, որ ոռոգման ջուրը այս պահին կենսական նշանակություն ունի։ Պայմանավորվածությունը իրենց միջև է ձեռք բերվել»,-եզրափակեց Գաբրիելյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page