top of page

Արթուր Ալեքսանյանի հորը շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում

Oct 9, 2021
1 min read


Գյումրու ավագանին հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, շնորհել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցն ավագանուն ներկայացրել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:


Գևորգ Ալեքսանյանը խոստացավ սպորտային բոլոր ատյաններում բարձր պահել Գյումրիի և Հայաստանի պատիվը:


ՏԻՄ ընտրություններից առաջ սա Գյումրիի ավագանու վերջին նիստն էր։ Հիշեցնենք, 7-րդ գումարման ավագանու կազմում 4 խմբակցություններ են ներկայացված` «Բալասանյան դաշինք», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ։ Գյումրիի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ 8-րդ գումարման ավագանու առաջին նիստում Գյումրիի նոր քաղաքապետ է ընտրվելու։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page