top of page

Հայաստանի ժողովուրդը համաձա՞յն է Ալիևի հետ և պատրա՞ստ է կատարել նրա բոլոր պահանջները․ Ղազինյան

Aug 15, 2021
1 min read


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցին, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ԼՂ խնդրի վերջնական կարգավորմանը:


«Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ: Դրանք են.


1. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային աբողջականության ճանաչում՝ Արցախից հրաժավել,

2. Սյունիքով ացնող հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք,

3. Սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա:

Ամենավտանգավորն ու ստորացուցիչն այստեղ այն է, որ նա պնդում է, որ խաղաղության այս պայմանների հետ համաձայն է ոչ միայն Հայաստնի կառավարության ղեկավարը, այլև Հայաստանի «ժողովուրդը»:

Որպես իրա այս պնդման հիմնավորում՝ նա բերում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները:


Այն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը համաձայն է Ադրբեջանի նախագահի հետ, դա նորություն չէ. սա բազմիցս հաստատվել է վերջին 3 տարիների ընթացքում իր կատարած քայլերի ու արտահայտած մտքերի շարքում:

Հիմա մնում է հասկանալ, Հայաստանի ժողովուրդը համաձա՞յն է Ալիևի հետ և պատրա՞ստ է կատարել նրա բոլոր պահանջները:

Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ և մեզնից յուրաքանչյուրն ունի իր անելիքն ու պատասխանատվությունը՝ Հայկական երկու պետությունները պահելու, ուժեղացնելու և հետագայում մեր երեխաներին արժանապատիվ ժառանգություն թողնելու հարցում»,- գրել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page