top of page

Ապացուցենք ամբողջ աշխարհին, որ հայը կա, պետք է լինի, ուժեղանա ու կրկին հաղթի. Արթուր Ղազինյան

Nov 3, 2021
1 min read


ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքը հերթական բողոքի ակցիա չէ: Վերջին մեկ տարվա ընթացքում նիկոլների կողմից մեզ պարտադրված համազգային ամոթն ու խայտառակությունը ամբողջապես խեղել են Հայի նկարագիրը, գետնին գցել և ոտքի տակ են տվել Հայի արժանապատվությունը, կոտրել մեր պետության ողնաշարը:


Նոյեմբերի 8-ին մենք, Հայ մարդիկ, Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները պետք է ցույց տանք նախ ինքներս մեզ, ապա նաև թուրքերին ու ադրբեջանցիներին, որ Հայն ՈՒՆԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ, չի համակերպվել և չի հաշտվել մեր տուն բերած և մեր գլխին կոտրած դավաճանության, ստորացման, նվաստացման հետ, ապացուցենք ամբողջ աշխարհին, որ հայը կա, պետք է լինի, ուժեղանա ու կրկին հաղթի»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page