Կալանքից ազատված Արթուր Սարգսյանն այսօր ԱԺ ամբիոնից երդվեց և ստանձնեց մանդատը
Oct 26, 2021
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն այսօր ԱԺ ամբիոնից երդվեց ծառայել հանուն համազգային նպատակների։
Նշենք, որ Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ մինչև պատգամավորի մանդատ ստանալը։
Հիշեցնենք, որ Սարգսյանը օրեր առաջ է 20 մլն գրավի դիմաց ազատ արձակվել կալանքից:























Comments