Գորիսի ընտրությունները ցույց տվեցին իրական պատկերը․ կալանքից նոր ազատված պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որն օրեր առաջ է գրավի դիմաց ազատվել կալանքից և այսօր էլ ստանձնել է մանդատը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ դեռևս չի կարող գնահատել այս խորհրդարանի աշխատանքը։
Նա նշեց, որ մասնակցելու է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին։
Անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրություններին և Առուշ Առուշանյանի հաղթանակին՝ Արթուր Սարգսյանն ասաց, որ բնակիչները քվեարկեցին և ցույց տվեցին իրականությունը։
«Առուշ Առուշանյանը բացարձակ հաղթանակ տարավ անգամ կալանքում գտնվելով»,- ասաց նա։
Անդրադառնալով Կապանում կայանալիք առաջիկա ընտրություններին՝ պատգամավորն ասաց, որ այնտեղ քաղաքապետի թեկնածուներից Գևորգ Փարսյանն իր ընկերն է, և ինքը վստահ է՝ կապանցիները ճիշտ ընտրություն կկատարեն։























Comments