top of page

Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել, այս իշխանությունը երկիրը տարել է պարտության. Արթուր Վանեցյան

Aug 24, 2021
1 min read

«Այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմաբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին։


«Դուք ականատես եղաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հրահրեց, և նրա ուղիղ հրահանգով սկսվեց այս բռնությունը։ Երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցրեց՝ անթույլատրելի հարաելով նման վարքագիծը Աննա Մկրտչյանի նկատմամբ, Փաշինյանն ասաց՝ կարծում է, որ դեռ շատ մեղմ են արձագանքել, պետք է ավելի կոպիտ արձագանք լինի, և մեկ հրահանգով հարձակում սկսվեց մեր պատգամավորի վրա»,- ասաց Վանեցյանը։


Արթուր Վանեցյանը շեշտեց, որ Փաշինյանին «կապիտուլյանտ» որակելով՝ որևէ սխալ բան չի ասվել։


«Իրենց համար, պարզվում է, ամենամեծ վիրավորանքն այդ բառն է, իսկ նոյեմբերի 9-ին գաղտագողի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած անձը, եթե կապիտուլյանտ չէ, ապա ի՞նչ է»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page