ԱԱԾ տնօրենի պաշտոնում որևէ քաղաքական խոսակցություն չեմ ունեցել Ադրբեջանի իմ պաշտոնակցի հետ․ Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը հերթակն անգամ դիմեց իր կարող ուժին՝ մանիպուլյացիային, փորձեց մոլորեցնել հասարակությանը և խոսել մի շատ լուրջ թեմայի շուրջ։ Այդ մասին 24news.am-ի տաղավարում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը ԱԱԾ տնօրոն եղած ժամանակ ապահովել է Վանեցյանը։ Փաշինայնն անուղղակի նրան մեղադրել է դավաճանական կապերի և դրան մասին իրեն չզեկուցելու մեջ։
««Օպերատիվ կապ» բառակապակցությունը լայն հասարակությանը հասու դարձավ 2018թ-ին, երբ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ Դուշամբեում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց, որ իր և Ադրբեջանի նախագահի միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այն իրականացնում են, համապատասխանաբար, Ադրբեջանի և Հայաստանի ԱԱԾ ղեկավարները։ Ես իմ լիազորությունների շրջանակում իրականացրել եմ այդ օպերատիվ կապը։ Կապի բնույթը եղել են սահմանային միջադեպերի, որոշակի անվտանգային հարցերի հետ կապված պարզաբանումները։ Այդ օպերատիվ կապ ասվածը ծառայել է բացառապես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինվորների կյանքը և առողջությունը փրկելուն»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ քաղաքական որևէ թեմայի շուրջ խոսակցություն չի ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments