top of page

Մայրս գիտեր՝ բժշկական համալսարան եմ ընդունվել, բայց գյուղատնտեսականի հայտ էի տվել․ Արթուր Վանեցյան

Sep 15, 2021
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ Հանրային հեռուստաալիքի «Առանց թեմայի» հաղորդման ընթացքում անդրադարձել է իր կրթությանը՝ գյուղատնտեսությունից մինչև իրավունք։ Նա պատմել է, որ մանկուց սիրել է կենդանական աշխարհը, հիմա էլ ունի տարբեր կենդանիներ, որոնց խնամքով անձամբ է զբաղվում։


«Ուստի, Գյուղատնտեսական ակադեմիա ընդունվելու որոշումս գիտակցված էր»,- ասել է նա։


Այդուամենայնիվ, Արթուր Վանեցյանը նշել է, որ իր մոր համար անսպասելի էր այդ որոշումը, քանի որ նա հավատացած է եղել, որ որդին Բժշկական համալսարան ընդունվելու հայտ է ներկայացրել։


«Իսկ հետո, երբ զորակոչվեցի ԶՈՒ՝ ծառայության, հասկացա, որ ինձ շատ է ձգում համազգեստը, ծառայությունը, 24/7 ռեժիմով աշխատանքը»,- ասել է նա։


Այնուհետև Արթուր Վանեցյանն աշխատանքի է անցել ԱԱԾ Մասիսի բաժնում՝ որպես կրտսեր օպեր-լիազոր։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page