«Նախկինների» գործած սխալներն ուղղելի են, սրանց սխալները՝ անդառնալի․ Արթուր Վանեցյան
Oct 9, 2021
1 min read

«Ինձ «նախկին» չեն կարող ասել, իսկ նախկիններն ընդունել են, որ իրենց կառավարման տարիներին ունեցել են թերություններ»,- այսօր 24news.am-ի տաղավարում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ «նախկինների» գործած սխալներն ուղղելի են, իսկ ներկա իշխանությունների սխալները՝ անդառնալի։
«Դա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկին պետք է արդարացնենք կամ մեղադրենք։ Ցավոք սրտի, ժամանակը հետ չենք կարող տանել։ Հիմա պետք է պրոգրեսիվ մտածելակերպով սկսենք երկիրն առաջ մղելու գործընթաց։ Այս իշխանություններն ուղղակի չեն կարողանում կառավարել մեր երկիրը, չեն կարողանում առաջ մղել Հայաստանի պետական շահը»,- ասաց Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments