top of page

Արթուր Վանեցյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վիտալի Բալասանյանի հետ

Sep 1, 2021
1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ստեփանակերտում աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի անվտանգությանը և ռազմավարական ծրագրերին վերաբերող հարցեր։


Ավելի վաղ հայտնել ենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր գործընկերների հետ Արցախում է և մասնակցել է ԱՀ անկախության հռչակման տոնին նվիրված ԱԺ հատուկ նիստին:


«Աղետաբեր պատերազմից և մեծաթիվ կորուստներից հետո մեր երկու պետությունների առջև ծառացած բազում մարտահրավերների առկայության պայմաններում այս օրը հատուկ խորհուրդ ունի, և այդ խորհուրդը մեր միասնությունն է՝ Արցախի հետ միասնական լինելը»,- շեշտել է Վանեցյանն Արցախի խորհրդարանում ունեցած ելույթում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page