top of page

Արցախի հանձնաժողով ունենալը բովանդակային հարց չէ, այլ քաղաքական ուղերձ է աշխարհին․ Արթուր Վանեցյան

Aug 6, 2021
1 min read

Խորհրդարանում Արցախի մշտական հանձնաժողով ունենալը բովանդակային հարց չէ միայն, այլև քաղաքական ուղերձ է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրոպային, Թուրքիային և Ադրբեջանին։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։


«ԱԺ-ում իմ առաջին ելույթն ամենակարևոր հարցերից մեկի մասին է՝ վերքերի մեջ արնաքամ եղող Արցախի։ Իմ նախաձեռնությամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է խորհրդարանում ստեղծել Արցախի մշտական հանձնաժողով, որին միացել է «Հայաստան» խմբակցությունը։ 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է ունենալ այդպիսի հանձնաժողով։ Սա միայն բովանդակային հարց չէ, այլև քաղաքական ուղերձ է միջազգային հանրությանը։ Մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ չենք մոռացել Արցախի մասին, ձեռքներս Արցախից չենք լվացել»,- ասաց Արթուր Վանեցյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page