Խաչատուրովին պատժում են թշնամուն հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար․ Ղազինյան
Jul 5, 2021
1 min read

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում:
Պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար:
Եթե մինչ օրս Տավուշի մարզում չեք հանդիպում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին և ճանապարհին չեք տեսնում ադրբեջանական զինվորներին, ապա դրա համար պարտական եք այս տաղանդավոր զինվորական և իսկական հայ մարդուն:
Ինչ ասեմ, վայելեք ձեր ընտրությունն ու ադրբեջանական պողպատը»։























Comments